Գառը գելին պահ տվեցիք,
դմակն իր որջը կտանի,
հարամ տանտիրոջ նման էլ
եզը երդիկից կհանի:
Ագահի պես մեջտեղ կուտի,
ղրաղ ման կգա անկուշտը,
չտեսի աչք է, որ բացվեց,
էլ չսպասեք, փակվել չունի:
Լիլի Մարտոյան